Ղրղզստանում ճնշվել է իշխանությունը զավթելու փորձը
Ղրղզստանում ճնշվել է իշխանությունը ուժով զավթելու փորձը:
Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնին հղումով։
«Ազգային անվտանգության պետական կոմիտեն ՆԳՆ-ի հետ ճնշել է հանցավոր խմբի գործունեությունը, որը ծրագրում էր բռնի ուժով զավթել երկրի իշխանությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։