Ուկրաինայում նշել են, որ պատրաստ են Ռուսաստանի դեմ պատերազմին
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ երկիր ներխուժելու ծրագրերն անակնկալ չեն պաշտոնական Կիևի համար։ Այս մասին ասվում է «Իշխանության իրավունք» հաղորդման մեջ։
«Պատրա՞ստ է Ուկրաինան. Այո՛։ Պատերազմ կլինի՞։ Այսօր այս հարցը բաց է, բայց մենք պետք է պատրաստ լինենք սրան։ Սրան մենք վաղուց էինք պատրաստվում։ Սա մեզ համար անակնկալ չէր»,- ասաց ԱԱԾ ղեկավարը։
Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունը հասկանում է Ռուսաստանի դրդապատճառները Ուկրաինայի հետ կապված։
«Աշխարհը հասկացավ, թե ինչ է կատարվում. Բոլոր դիմակները հանվել են»,- ընդգծել է նա։