Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին, Փաշինյան, Ալիև սպասվող հանդիպումից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնք համընկնում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին Եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի հետ, տեղի կունենա այսօր Սոչիում։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանի պետության ղեկավարը։
Կրեմլը հայտնել է, որ նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին։
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հավելել է, որ նախատեսվում են Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի առանձին զրույցներ։