ՀԱԿ-ը Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս կգա՞. Զուրաբյանը խուսափեց պատասխանել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ ու նրա վարած քաղաքականության հանդեպ ունեմ ամենաքննադատական մոտեցումները, բայց չենք պատրաստվում փողոց դուրս գալ ինչ-որ փաստաթղթի ցուցադրություն պահանջելու, դա առնվազն լուրջ չէ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդադառնալով «Ազատագրական շարժման» պահանջներին, նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցությունից Լեւոն Զուրաբյանը:
Հարցին՝ իսկ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս կգա՞ն, մեր զրուցակիցը խուսանավեց պատասխանել. «Գիտեք, նման հարցերը հեռախոսով քննարկելուն դեմ եմ, շնորհակալություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում