Ռուս խաղաղապահները բարերարների հետ օգնություն են ցուցաբերել Արցախի հեռավոր շրջանների ավելի քան 800 բնակիչների
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին և այն ապրող տեղահանված անձանց: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Բնակիչներին հանձնվել է մոտ 1 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ, մանկական և մեծահասակների կոշիկ, հագուստ և կենցաղային պարագաներ, 1-ից 5-րդ դասարանների աշակերտներին տրամադրվել են դպրոցական պարագաներ։
«Այսօր Ասկերանի շրջանի Խանաձախ բնակավայրում մարդասիրական ակցիա է անցկացվել, որի ընթացքում երկու բազմազավակ ընտանիքներին տրվել են սննդի և կենցաղային պարագաներ, գազայրիչներ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվել է մեկ վերմակ, ընտանիքի անդամների համար հագուստ և կոշիկ»,- ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուշիդին։