Կառավարությունն է անլրջացրել պայքարը. ՍԴ-ն պարտադիր պատվաստման և թեստավորման հրամանի գործով քննությունը հետաձգեց (տեսանյութ)
Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականության գործով քննությանը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել պարտադիր պատվաստման կամ թեստավորման ԱՆ-ի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։
ՍԴ-ի աշխատակարգային որոշումների համաձայն՝ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն եւ առավելագույն գները։ Բացի այդ դատարանին պետք է ներկայացվի նաեւ վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։
Գործով քննությունը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 16-ին՝ 14։00-ին։