Ակցիայի վայրից բերման է ենթարկվել 6 քաղաքացի. Ոստիկանություն
Այսօր Երևանում փողոց փակելու ակցիայի ժամանակ 6 քաղաքացի բերման է ենթարկվել։
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։