NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Եղվարդը ռազմական արդյունաբերության մեջ լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութ և լուսանկարներ)

Ժամանակին, երբ վիպասան Րաֆֆին ազգին բացատրում էր, որ մեր տարածք ներխուժած թշնամիններին պիտի դիմավորենք ոչ թե կաշառքի նվերներով, այլ զենքերով, շատերը այդպես էլ չհասկացան դրա կարևորությունը։ Ժամանակին, երբ Խրիմյան հայրիկը «երկաթե շերեփ» ունենալու պատգամ էր հղում բոլոր հայերին, էլի շատերը չհասկացան ու չհետևեցին այդ պատգամին։

Դրա համար էլ «Միայն զենքով կա հային փրկություն» հայտնի երգի այս խոսքը շատերի համար այդպես էլ մնաց զուտ որպես երգի տող։ Բայց կան մարդիկ, որոնց համար դա միայն երգ չէ, այլ գործ, կոնկրետ գործ։ Այդպիսի մարդկանցից է Վաղարշակ Ամիրխանյանը։ Մարդ, ով իր բաժին ներդրումն ունի Հայաստանի ռազմաարդյունաբերության մեջ՝ հիմնելով տարբեր զինատեսակների արտադրություն։

Գիտակցելով երկրի անվտանգային խնդիրների հրատապությունը՝ Վաղարշակ Ամիրխանն իր ներուժն ու հնարավորությունները ծառայեցնում է այդ խնդիրների լուծմանը: Նախքան 2018-ին տեղի ուենցած հեղափոխական պայքարին իր թիմով միանալը, ապրիլյան պատերազմի օրերին նա ռազմական պայքարի մեջ էր: Իր գաղափարակից ընկերների հետ ստեղծել էր «Հանուն Հաղթանակի» նախաձեռնությունը, ապա նաև ֆիզիկապես մասնակցել Արցախի պաշտպանությանը և այդ ընթացքում ավելի հստակ նկատել, թե բանակում նյութատեխնիկական ինչպիսի միջոցների պակասություն կա։ Ուստի Վաղարշակը և իր համախոհների թիմը որոշեցին գործել նաև այդ պակասը լրացնելու ուղղությամբ։ Արդյունքում նրանց ջանքերով արդիականացվեց առաջնագծի տեխնիկական կահավորումը. պահածոների բանկաների փոխարեն տեղադրվեցին շարժման սենսորներ և տեսախցիկներ։

Եղվարդ քաղաքում հիմնվեց ռազմական արտադրամաս, քանի որ կար այդ քաղաքի ներուժը և ռեսուրսները ի շահ հայրենիքի օգտագործելու գիտակցություն ու սրտացավություն: Վաղարշակը ձեռնամուխ եղավ աշխատանքային թիմի ձևավորմանը, ստեղծեց աշխատատեղեր և մի շարք զինատեսակների արտադրությամբ էական աջակցություն ցուցաբերեց հայկական բանակին։

Ռազմական արտադրությամբ զբաղվող Եղվարդի վերոհիշյալ արտադրամասում նախագծվել ու պատրաստվել է շուրջ 20 անուն զենք և զինտեխնիկա, որոնք հաջողությամբ կիրառվեցին 44-օրյա պատերազմում: Խոսքը հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրետանային և հրթիեային համակարգերի, թեթև ու ծանր ականանետերի, տեսահսկման սարքերի և կապի միջոցների մասին է:

Քանի որ Վաղարշակն իր զինվորական ծառայությունն անցկացրել էր Արցախի հրետանային զորքերում, լավ յուրացրել ու լավ պատկերացնում էր մեր հրետանու թե ուժեղ և թե թույլ կողմերը։ 44-օրյա պատերազմի ժամանակ հրետանու կիրառման մեթոդաբանության մեջ նա որոշակի բարեփոխում նախաձեռնեց, որի մասնրամասները ռազմական գաղտնիքի շրջանակներում են: Բացի այդ Վաղարշակի ու իր թիմի գործուն աջակցությամբ հրետանային զորքերն ապահովվեցին ցածր հաճախականության ռացիաներով: Այդ ընթացքում ՀՀ հրետանային զորքերը նաև համալրվել են Եղվարդի ռազմական արտադրամասում ստեղծված կապի կենտրոններով, որոնց նշանակությունը ևս շատ էական էղավ մեր հրետանու համար:

Բայց բանակի նյութատեխնիկական խնդիրներն այնքան շատ էին, որ էլի կարիք կար նոր լուծումներ փնտրելու և առաջնագիծն արդիականացնելու։ Կար ժամանակ, երբ թշնամու դիպուկահարի կրակոցից մի քանի օրը մեկ զոհ էինք ունենում սահմանին։ Այս խնդրով մտահոգ Վաղարշակն ու իր աշխատանքային թիմը ձեռնարկեցին մի բան, որը փրկեց բազմաթիվ զինվորների կյանք։ Նրանք հետաքրքիր լուծում գտան․ հասարակ միջոցների հնարամիտ համադրումից պատրաստեցին այնպիսի տեսադիտարկման սարքեր, որոնց շնորհիվ սահմանապահ զինվորն արդեն հնարավորություն ստացավ տեսադիտարկում անել առանց գլուխը խրամատից դուրս հանելու և թշնամու դիպուկահարի թիրախ դառնալու։ Ամբողջ ճակատային գիծը 2016-ին ապահովվեց այդպիսի տեսադիտարկման սարքերով:

Վաղարշակ Ամիրխանյանի ղեկավարած Եղվարդի վերոհիշյալ արտադրամասում է պատրաստվել նաև հայտնի «Րաֆֆի» հրանոթը, որը պատրաստվել է սիրիահայ հրամանատար Հարություն Բանոյանի գործուն աջակցությամբ, ով նահատակվեց Շուշին պաշտպանելիս։ Իսկ հրանոթը կոչվել է «Րաֆֆի»՝ Հարութի խնդրանքով և ի պատիվ Հալեպում հայկական համայնքի անվտանգությունը ապահոված նույանուն հրամանատարի։ Այդ հրանոթն արդեն մուտքագրված և փաստաթղթավորված է մեր բանակի սպառազինությունում։ Իսկ վերջին պատերազմում էլ ցույց տվեց իր արդյունավետությունը:

Եղվարդում մտահղացվել ու արտադրվել են այլ զինատեսակներ ևս։ Դրանցից մեկը հակահետևակային համակարգն է, որը կարողանում է 250 մետր խորությամբ և 50 մետր լայնությամբ խոցում իրականացնել: Դրա արդյունավետությունը շատ շոշափելի եղավ, քանի որ սահմանապահ զինվորները, տեսախցիկների միջոցով նկատելով մոտեցող թշնամուն, կարողանում են հեռակառավարման վահանակի միջոցով գործի դնել այդ համակարգը և ոչնչացնել հակառակորդի մոտեցող ուժերին։ Դա հատկապես արդյունավետ եղավ թշնամու դիվերսիաները հետ մղելու գործում։ Այդ զինատեսակով սպառազինվել է ամբողջ առաջնագիծը։ Ընդ որում առանց որևէ պետական ֆինանսավորման։ Դա իրականություն է դարձել Վաղարշակի ու իր թիմի նվիրյալ աշխատանքի շնորհիվ։

Այս ու նմանատիպ այլ օրինակները, որոնք ռեալ գործեր են ու կոնկրետ արդյունքներ, վկայում են այն մասին, որ Վաղարշակ Ամիրխանյանը իր գործունեությամբ ու գաղափարախոսությամբ իր հող ու ջրի զավակն է։ Դժվար ժամանակներում փորձել և հաջողել է ռազմական արտադրություն հիմնել՝ դեմ լինելով համակարգին։ Այսինքն ի դեմս Եղվարդի ռազմական արտադրամասի՝ մենք գործ ունենք կարևոր նախագծերի մտահղացման և իրականացման հետ, որոնք ինքնաբավ են, առանց պետական որևէ աջակցության։ Դա նշանակում է, որ գաղափարի մարդու համար, կամքով վճռական, կորովով անպակաս տեսակի համար, ինչպիսին Վաղարշակ Ամիրխանյանն է, դժվարության առաջ հանձնվել չկա։ Ընդամենը պետք է ճառերի փոխարեն գործել։ Եվ գործել ազնիվ ու ազգանվեր սկզբունքներով։

44-րյա պատերազմի ընթացքում Վաղարշակ Ամիրխանյանը, համախմբելով անձնական, ընկերային, գործընկերային ներուժն ու ռեսուրսները, միասնաբար կարողացել են հայկական բանակին 13,5մլն դոլարի աջակցություն ցուցաբերել։ Եվ որպես իր հայրենանվեր գործի շարունակություն՝ հիմա նա առաջադրվել է Նաիրի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, որպեսզի պայքարի արատավորության դեմ, թալանի դեմ և համայնքի ռեսուրսները մսխող կլանային բարքերի դեմ: