Այսօրվա հանդիպումից հետո սպասեք նոր աղետների, կորուստների, զոհերի, գերիների, թուրքի առաջ նոր նվաստացումների և նսեմացումների
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լուսանկարում պատկերված կապիտուլյանտ դավաճանը հայտարարեց, որ հաջորդ բոլոր զիջումները և նվերները, որ Հայաստանի հաշվին անելու է Բաքվին և Անկարային անելու է այն մանդատի հիման վրա, որը ստացել է իր «թրքամետ» թիմին ձայն տվածների հաշվին...
Այսօրվա հանդիպումից հետո սպասեք նոր աղետների, կորուստների, զոհերի, գերիների, թուրքի առաջ նոր նվաստացումների և նսեմացումների...
Հ.Գ.Սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով տարված և թուրքից խաղաղություն մուրացող Նիկոլ Անհողը նոր պատերազմներ և արհավիրքներ է բերելու Հայաստանի և հայության գլխին...»։