Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը գազի փոխանակման համաձայնագիր են կնքել
Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կիրակի Աշխաբադում գազի փոխանակման եռակողմ համաձայնագիր են ստորագրել։
ԻՌՆԱ-ն հայտնում է, որ ստորագրումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահների՝ Իլհամ Ալիևի և Իբրահիմ Ռաիսիի ներկայությամբ։
Պայմանագրի համաձայն՝ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան կուղարկվի մեկուկեսից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։