Կայացել են գումարտակային մարտավարական զորավարժություններ
Նոյեմբերի 29-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամիավորման զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ «Հակահարձակողական մարտի կազմակերպումն ու պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը» թեմայով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների անհատական հմտությունները։
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված մարտական խնդիրները։