Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի Տոտենհեմը կատարել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարի ոչնչացման մասին Թբիլիսի մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում Հայկական ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոս ԱԱ-2026․ Պորտուգալիա – Իսպանիա․ մեկնարկային կազմեր«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան Իրավապահները կրկին առգրավված իրեր են տանում ՔԿ, Ծառուկյանին կալանքի ներկայացնելու հարցն են քննում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Մասիսում Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ԵԱՏՄ – ԱՊՀ․ համագործակցության զարգացում՝ մրցակցության ոլորտում Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ ԱբրահամյանԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ ԶաքարյանԸնդդիմադիր կուսակցությունները հայտարարում են՝ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ենՓաստաբան Վահան Հովհաննիսյանը դիմել է ԿԸՀ և խնդրել իրեն հանել «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակից. նա ցուցակում 64–րդն էր Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր․ Նիկոլայ Եղիազարյան Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա ևս մեկ ձերբակալված Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4600 հեկտար տարածքումՀարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավարՈստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ԵԱՏՄ-ում գրանցվել է ՀՆԱ-ի աճ․ Հայաստանում՝ 11,9% Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել․ Թրամփ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումըԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025-ի լավագույն համայնքային ոստիկանԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել
Հասարակություն

Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում (լուսանկարներ)

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ Ազատ Հայկազի Չախոյանը զբաղվում է միզասեռական համակարգի չարորակ եվ բարորակ գոյացությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, նաև միզասեռական համակարգի ոչ օնկոլոգիական հիվանդությունների ու սեռավարակների բուժմամբ, տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ եվ պահպանմամբ:

Բժիշկն ունի էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ բաց վիրահատությունների իրականացման բավական մեծ փորձ: Նա իր պրակտիկայում հաջողությամբ ներդնում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները՝ ապահովելով արդյունավետ բուժում և երկարատև արդյունք: Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ է, հետեվում է նորություններին ու դրանք ներդնում իր պրակտիկայում: Բժիշկ Չախոյանի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը զրուցել է տղամարդկանց շրջանում ամենաշատ տարածում ունեցող քաղցկեղի տեսակների մասին:

-Ուռուցքային ո՞ր հիվանդություններն են առավել տարածված տղամարդկանց շրջանում:

Առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում և միզապարկում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը։ Բայց Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը: Ապացուցված է՝ ծխելը մեծապես նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բանն այն է, որ տարիքի հետ տղամարդու շագանակագեղձը անխուսափելիորեն մեծանում է և արդեն 45-50 տարեկանից կարող է խանգարել միզարձակությանը, որ միզապարկն ամբողջությամբ դատարկվի: Ծխախոտում առկա ուռուցքածին նյութերը ծխի հետ անցնում են արյան հուն այնուհետև երիկամներում ֆիլտրացիայի են ենթարկվում և մեզի միջով անցնում միզապարկ։ Մնացորդային մեզ ունեցող պացիենտների մոտ, այդ ուռուցքածին նյութերը շարունակաբար բացասաբար ազդում են միզապարկի պատերի վրա: Ու քանի որ տղամարդը տարիքով է և իմունային համակարգը տուժված է, այդ նյութերն անում են իրենց չար գործը:

Վատն այն է, որ միզապարկում գտնվող փոքր չափսերի ուռուցքային գոյացությունները որևէ գանգատ չեն առաջացնում: Չափսերի մեծացման դեպքում գոյացությունը կարող է վնասվել, որի դեպքում կառաջանա արյունամիզություն, որը որպես կանոն կրում է անցողիկ բնույթ: Արյունամիզության վերանալուց հետո պացիենտները այդ երևույթը վերագրում են՝ մրսածությանը, ակտիվ շարժմանը կամ այլ ինչ որ պատճառի և ուշադրություն չեն դարձնում: Սակայն շատ կարևոր է այս գանգատին շատ լուրջ վերաբերվելը:

-Ինչպե՞ս եք պարզում միզապարկի քաղցկեղի զարգացումը որ փուլում է գտնվում:

Միզապարկի քաղցկեղի զարգացման փուլը որոշելու համար պացիենտներին անպայման համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է նշանակվում: Այս հետազոտությունները կարևոր ինֆորմացիա են հաղորդում քաղցկեղի տարածվածության մասին, հիմք դառնում բուժման ճիշտ մարտավարության որոշման համար։ Բոլոր հետազոտությունները Ֆանարջյան Ուռուցքաբանության կենտրոնում կատարվում են տեղում, պացիենտները ստիպված չեն լինում այլ ախտորոշիչ կենտրոն գնալ։ Հետազոտությունների հիման վրա որոշվում է բուժման ռազմավարությունը:

-Ինչ բուժում եք կիրառում միզապարկի քաղցկեղի դեպքում:

Երբ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, մենք դա կատարում ենք մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպի օգնությամբ միզելու անցքով՝ միզուկով անցկացվում է գործիքը միզապարկ և հեռացվում չարորակ գոյացությունը առանց որևէ կտրվածքի: Վիրահատությունը հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում: Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին՝պահպանելով միզապարկն ու նրա ֆունկցիան։ Հայաստանում միայն Ֆանարջյան կլինիկայում է կատարվում միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ:

-Իսկ ինչ գործոնների առկայությամբ է պայմանավորված շագանակագեղձի քաղցկեղը:

Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղից հետո ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղի տեսակն է։ Թե՞ որոնք են այս քաղցկեղի առաջացման էկզոգեն և էնդոգեն գործոնները, անհնար է նշել, հետևաբար կոնկրետ կանխարգելիչ մեթոդներ նույնպես ժամանակակից օնկոուրոլոգիան չի տալիս։ Ապացուցված է կապը շագանակագեղձի քաղցկեղի և պացիենտների տարիքի միջև, տարիքի մեծանալու հետ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Շագանակագեղձի քաղցկեղը ունի ժառանգական նածատրմադրվածություն։ 50 տարեկանից սկսած պետք է անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ, հանձնել PSA թեստ , որպեսզի շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում։
Ինչ գանգատներ են լինում շագանակագեղձի նորագոյացությունների դեպքում։
Շագանակագեղձի քաղցկեղը որևէ գանգատ չի առաջացնում, երբ գտնվում է վաղ փուլերում, այդ ժամանակ ուռուցքը լինում է փոքր չափսերի։ Գոյացության մեծացման հետ առաջանում են տարբեր գանգատներ՝ հաճախամիզության, դժվարամիզության, ցավ միզելու ժամանակ, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում, միզակապություն: Ուռուցքի տարածման (մետաստազներ) դեպքում կարող են առաջանալ ոսկրային ցավեր, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում մետաստազները հիմնականում ոսկրերում են առաջանում։

-Ինչպես է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղը՝

Պացիենտներին կատարվում է PSA թեստի որոշում, մատնային հետազոտությամբ շոշափվում է շագանակագեղձը և շեղումների դեպքում ցուցում դրվում բիոպսիա կատարելու։ Տեղային անզգայացման պայմաններում իրականացվում է շագանակագեղձի տրանս-ռեկտալ բիոպսիա և վերցրված կտորները ուղարկվում են հյուսվածքաբանական քննության, որի արդյունքում որոշվում է քաղցկեղի ագրեսիվության աստիճանը ըստ Գլիսոնի սանդղակի: Բազմապրոֆիլ մասնագիտական «Ֆանարջյան Ուռուցքաբանության» կենտրոնը վերազինված է անհրաժեշտ հետազոտական ժամանակակից բազայով, շուտով կենտրոնը կունենա նաև նոր ՄՌՏ սարք, ինչը զգալիորեն կբարձրացնի հետազոտությունների որակը։

-Որ դեպքերում է կատարվում վիրահատական բուժում։

Երբ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում և ուռուցքը սահմանափակված է լինում շագանակագեղձում, այդ դեպքերում կատարվում է վիրահատական բուժումը, որի դեպքում հեռացվում է շագանակագեղձը և սերմնաբշտերը ամբողջությամբ։

-Որ դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում:

Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ հորմոնալ բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ քաղցկեղը ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում: Շագանակագեղձի քաղցկեղը հորմոն-կախյալ ուռուցք է, այն սնվում է ամորձիներում արտադրվող արական սեռական հորմոններով: Հորմոնային բուժումն ագրեսիվ քաղցկեղի դեպքում հաճախ լինում է լավագույն լուծումը: Կա հորմոնային բուժման երկու տերբերակ. դեղորքային և վիրահատական՝ ամորձիների հեռացում:
Շագանակագեղձի քաղցկեղի տեղային տարածված դեպքերում կիրառվում է ճառագայթային բուժում, իսկ մետաստազավորման դեպքում հորմոնալ բուժման հետ մեկտեղ կատարվում է քիմիաթերապևտիկ բուժում։

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական: