Աֆղանստանում թեժ մարտեր են ընթացել «Իսլամական պետության» և «Թալիբանի» միջև
Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադ քաղաքի թաղամասերից մեկում բախումներ են տեղի ունեցել թալիբների և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև։ Այդ մասին հայտնել է Aamaj News գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ ռազմական գործողությունները, որոնք կատաղի են եղել, սկսվել են երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը և շարունակվել մինչև առավոտ։ Նշվում է, որ կողմերը տարբեր տեսակի զենքեր են կիրառել:
Նշվում է, որ թալիբները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։