Փոթորկի պատճառով Ստամբուլի օդանավակայանի չվերթները դադարեցվել են
Ստամբուլի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները փոթորկի պատճառով: Այս մասին Ria.ru-ին հայտնել է Turkish Airlines-ի ներկայացուցիչը։
«Ներկայումս ուժեղ քամու պատճառով դադարեցվել է ուղևորների գրանցումը Ստամբուլից մեկնող թռիչքների համար»,-ասել է ավիաընկերության խոսնակը:
Թուրքական ավիաուղիների խոսնակ Յահյա Ուստյունը Twitter-ում ուղևորներին խորհուրդ է տվել ճշտել թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերության կայքում կամ զանգերի կենտրոնում։
Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհերի մասին Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմտյան երկու նահանգներում, ինչպես նաև 46 վիրավորների մասին։