Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը եկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի
Հասարակություն

Հոսպիտալացման համար մարդիկ պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնեն, որպեսզի Մեղրիով հասնեն Կապան․ ՄԻՊ

Այսօր փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Վեր են հանվել Կապան-Ճակատեն ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով մարդկանց համար առաջ եկած խնդիրները, իրավունքների խախտումները։

Մասնավորապես, Ծավ գյուղում գործող հացի արտադրամասը, որն արտադրանքն իրացնում էր ինչպես հարակից գյուղերում, այնպես էլ Կապան քաղաքում, ստիպված է եղել 50%-ով կրճատել արտադրանքի ծավալները, դրա հետևանքով խնդիրներ են առաջացել նաև աշխատողների աշխատավարձերի հետ կապված։ Մեկ այլ դեպքում խնդիրներ են առաջացել ձկնաբուծության հետ կապված:

Այսինքն՝ խախտված են թե՛ տնտեսական գործարարությամբ զբաղվելու, թե՛ աշխատանքային իրավունքները, մարդիկ կրում են լուրջ տնտեսական վնասներ ադրբեջանական անօրինական արարքներով:

Առկա են նաև հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման դեպքեր․ խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ում առողջության պահպանումը, հատկապես պահանջում է հրատապ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում և անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում։ Թեև Շիկահողում գործում է բժշկական ամբուլատորիա, ուր կա բուժքույր և յուրաքանչյուր գյուղ էլ ունի բուժակ կամ բուժքույր, բայց բուժօգնության լուրջ հարցերը չեն կարող լուծվել. հոսպիտալացման համար մարդիկ պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնեն, որպեսզի Մեղրիով հասնեն Կապան:

Օրինակ՝ գյուղերից մեկում բնակիչը պետք է պարբերաբար սրտի հետազոտություն անցնի Երևանում և Կապանում՝ արյան մակարդելիության ցուցանիշների հետազոտություն, մեկ այլ դեպքում՝ աչքի հետազոտություն, բայց ճանապարհի պատճառով չեն կարողանում գնալ այլևս հետազոտությունների: Ներքին Հանդում միայնակ կենսաթոշակառու բնակիչը չի կարողանում ներկայանալ Միասնական սոցիալական ծառայություն՝ հաշմանդամություն սահմանելու գործընթաց սկսելու համար:

Կրթական իրավունքի խնդիրներ են առաջ եկել Սրաշենից Ներքին Հանդի դպրոց հաճախող երեխաների համար, իսկ Ներքին Հանդի երեխաների իրավունքներն առանց այն էլ կոպիտ ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Խաթարված են երեխաների լավագույն շահերը:

Ոչ ամենագնաց (թեթև մարդատար) մեքենաների համար այլընտրանքային ճանապարհի բացարձակ անանցանելիությունը դարձել է ընտանիքների բաժանման պատճառ․ օրինակ՝ Շիկահողում, Ճակատենում երիտասարդ ընտանիքներ Կապան աշխատանքի հասնելու դժվարությունների պատճառով ստիպված բնակարան են վարձակալել Կապանում՝ գյուղում թողնելով իրենց ծնողներին կամ ընտանիքի այլ տարեց անդամներին։ Սրաշենում և Ներքին Հանդում մարդիկ զրկվել են իրենց երեխաներին ու թոռնիկներին տեսնելու, ընտանիքի հետ միասին լինելու հնարավորությունից։

Բնակիչները նաև տեղեկացրել են, որ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից սկսած առաջ են եկել ինտերնետ կապի որակի և հեռախոսակապի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալ նաև Պաշտպանի աշխատակազմը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից և Կապան-Ճակատեն ճանապարհին նոյեմբերի 15-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:

Տեղական մարմինները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար: Այս մասին նշել են նաև բնակիչները: Սահմանվել է նաև այլընտրանքային դժվարանցնելի ճանապարհով Ճակատենից Կապան տանող 1 «ՈՒԱԶ» մեքենայով երթուղի օրական 3 անգամ,

ինչպես նաև օրական 1 անգամ Մեղրի տանող երթուղի:

Բայց հարցն բոլորովին այլ է: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, մարդկանց բնականոն կյանքի վերականգնում և այլն)։

Ուստի, ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը:

Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում:

Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին»։