Չինաստանն Աբու Դաբիում կառուցում է ռազմական ինչ-որ կառույց
Ամերիկյան հետախուզությունը «կասկածելի» շինարարական աշխատանքներ է հայտնաբերել չինական ընկերության կոնտեյներային տարածքում՝ Աբու Դաբիի էմիրության Խալիֆա նավահանգստում։
Վաշինգտոնը Էմիրությունների ղեկավարությունից պահանջել է դադարեցնել այնտեղ իրականացվող ցանկացած աշխատանք։ Էմիրությունների կառավարությունը չորս տարի առաջ պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ՝ Աբու Դաբիից 80 կիլոմետր հյուսիս գտնվող Խալիֆա նավահանգստում կոնտեյներային կառույց կառուցելու մասին:
Նշվում է, որ մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կառուցվում է այսպես կոչված «Ժողովրդական ազատագրական բանակի թիկունքի աջակցության բազա»: