Կրակոցներ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. կան զոհեր
Առնվազն երեք աշակերտ է մահացել ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մարդկանց վրա կրակը բացել է 15-ամյա դեռահասը, հայտնում է AP-ն։
Ինչպես նշվում է, կրակողի դրդապատճառները դեռ պարզ չեն։ Նա բերման է ենթարկվել, ատրճանակն առգրավվել է. Նախնական տվյալներով՝ դեռահասը հանցակիցներ չի ունեցել։