Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման. Շառլ Միշել
Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման. Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի իր ելույթում։
«Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր։ Դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա ներառում է վստահության ձևավորում և կայուն և համապարփակ կարգավորում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը:
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը. Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու և հաշտեցման ջանքերի օժանդակություն», - ասել է նա: