Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

3 ամիս հետո կունենանք ստորագրված փաստաթուղթ. Հակոբ Վարդանյան «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, եւ այդ օրը հանրության ուշադրությունը սեւեռվեց այդ ուղղությամբ՝ դուրս թողնելով մեկ այլ կարեւոր թեմայի որոշ գլխավոր մանրամասներ։ Խոսքը Հայկական ԱԷԿ-ում կայացած պաշտոնական հանդիպման մասին է՝ նվիրված 2016-ից ՀԱԷԿ-ում ընթացող թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի արդյունքների ամփոփմանը։

Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաեւ ՏԿԵ նախարարությունը։ Այստեղ նշվում էր, որ «այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարեւորագույն նախագծերից մեկը։ Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջեւ նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թ. հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է եւ ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը» «ՀՀ»-ն փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների էներգետիկայի գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանից։

-Պարոն Վարդանյան, նոր միջուկային բլոկ ունենալու համար, համենայնդեպս, եթե ուզում ենք ավանդական եւ միջին ու ավելի հզորության բլոկ, 7-8 տարի է պետք։ Հստակեցնենք, որ մենք նոր ատոմակայանի մասին պետք է մտածենք ոչ թե ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգումից հետո, այլ՝ արդեն այս ընթացքում։ Որպեսզի երբ գործողը հանենք շահագործումից, նորն արդեն ունենանք։ Ոչ թե գործողը շահագործումից հանելուց հետո մտածենք, որ մեզ պետք է նոր բլոկ։

-Այո, ճիշտ եք, 2025-26 թթ. արդեն պետք է սկսվի նոր բլոկի շինարարությունը։

-Նոր բլոկի գործն այս ընթացքում սկսելու համար մենք արդեն պետք է բանակցություններ, պայմանավորվածություններ ունենայինք։

-Իսկ ո՞վ է ասել, որ չունենք։ Աշխատանքային խումբ է ձեւավորվում։ Նախնական կոնսուլտացիաներ ունեցել ենք։ Ուժեղացված ռեժիմով աշխատելու ենք։ Երեք ամսվա ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր դրա վերաբերյալ։ Մենք աշխատում ենք փաստաթղթի նախագծի շուրջ։

-Լավ, փաստորեն, մենք ավելի որոշակի կխոսենք 3 ամիս հետո։

-3 ամիս հետո կունենանք ստորագրված փաստաթուղթ, որը կլինի, կրկնում եմ, համապարփակ, թե ինչի շուրջ ենք խոսում, եւ ինչ ժամկետներում ինչ փաստաթղթեր պետք է մշակվեն։

-Այսինքն՝ կունենանք ոլորտում մեր քայլերի նախափաստաթուղթը։

-Այո»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։