Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Սահմանին «պատահական միջադեպերով» խաղաղություն չի հաստատվում․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Պատմությունը փաստում է, որ նման արյունալի բախումներից հետո կողմերի միջեւ հարաբերություններ հաստատելու համար տասնամյակներ են պետք: Թյուրքական կողմի նման շտապողականությունը կարելի է բացատրել միայն մեկ հիմնավորմամբ՝ պատերազմի ելքային արդյունքները սեփական շահերի համար օգտագործելու եւ առավելագույն արդյունք ստանալու ձգտմամբ:

Թվում է, թե այդ տրամաբանության մեջ վերջիններս պետք է առավելագույնը ներդնեին իրենց նպատակներին հասնելու համար, բայց այդ պետությունների էլիտաների հայտնի քաղաքական-ավանդական գործելաոճն է այսօր հիմնական որոշիչը, երբ խոսքը եւ գործը հակադրության մեջ են: Անկարայի եւ Բաքվի ներկայիս գործողություններն աշխատում են հենց այդ պետությունների նախանշած՝ սեփական նպատակներին հասնելու դեմ: Թուրքիայի խրախուսմամբ այսօր Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ վստահության մթնոլոտ ձեւավորելու գործընթացների դեմ:

Այլ արդյունք հնարավոր չէ նշմարել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին պաշտոնական Բաքվի կազմակերպած պարբերական սադրանքներում: Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպման շրջանակներում Իլհամ Ալիեւը նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության եւ զինծառայողների շարունակական, նպատակային սպանությունները որակեց որպես «ոչ սիստեմատիկ, հատուկենտ, պատահական միջադեպեր», ինչը նմանեցրեց «համակարգային ճգնաժամի» հետ:

Սա՝ Բաքվի առաջնորդի խոսքերով, իսկ իրականում՝ այն տասնամյակներով ադրբեջանական հասարակության շրջանում նախադպրոցական հաստատություններից սկսած պետական մակարդակով հայատյացության դաստիարակության համակարգային հետեւանքն է, երբ նույն Ալիեւը պետական բարձրագույն պարգեւներ էր շնորհում քնած հայ սպային կացնահարողին կամ քառօրյա պատերազմում հայ զինծառայողին գլխատած ադրբեջանցուն: Այսօր արդեն ահաբեկչությունը խրախուսողն ինքն է տեսնում համակարգային խնդիրը, բայց եւ միանգամից ճշտում, որ սպանությունները «պատահական» են:

Թյուրքական կողմը գերագույն ճիգեր պետք է գործադրի, որպեսզի հասկանա, որ նման «պատահական» միջադեպերով, որոնց հետեւանքով քաղաքացիական անձինք են սպանվում, փոխհարաբերություններ հաստատել հնարավոր չէ:

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման դեպքում այդ «պատահական» միջադեպերը կանխելու հավանականությունը շատ փոքր կլինի:

Հաղորդակցության ուղիների վերագործարկելուն պես սկսված ահռելի տրանսպորտային հոսքի պայմաններում ոչ մի մեխանիզմ չի կարողանա կանխարգելել մահվան ելքերով «պատահական միջադեպերը», ընդ որում՝ երկու կողմերի համար էլ»:

Մանրամասն՝ թերթի յասօրվա համարում։