Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Անիմաստ կամակորություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Հայաստանում գոյություն ունի Ազգային ժողովում ընդդիմության աշխատելու երկու ձեւ: Կա՛մ դուք ասում եք իշխանության ներկայացուցիչներին՝ «դուք հանցագործ եք, թշնամի եւ դավաճան, մենք ձեզ հետ քննարկելու խնդիրներ չունենք, իսկ ԱԺ ամբիոնն օգտագործում ենք միմիայն ձեզ «քլնգելու» համար»: Այդպես էր վարվում, ի թիվս այլոց, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշո՞ւմ եք, օրինակ, նրա չափազանց համոզիչ ելույթները «պադավատապետության» դեմ: Ինձ, օրինակ, այդ ելույթները դուր էին գալիս. իսկապես նախորդ իշխանությունը ձգտում էր ճոխությունների՝ հարկատուների հաշվին, մասնավորապես՝ թանկարժեք «պադավատներ» գնելով: Իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք այդ առումով իշխանության եկած Փաշինյանի թիմն ինչ-որ ձեւով տարբերվո՞ւմ է նախորդ թիմից, բայց ընդդիմության խորհրդարանական մարտավարության հետ այդ հարցը կապ չունի: Արձանագրենք, որ վերը նկարագրված մարտավարությունը մեր երկրում արժանանում է ընդդիմադիր ընտրազանգվածի դրվատանքին: Կա նաեւ խորհրդարանում ընդդիմության աշխատելու երկրորդ ձեւը, որն ընդունված է նաեւ զարգացած երկրներում: Ընդդիմադիր պատգամավորները մասնակցում են օրինագծերի քննարկմանը, հանդես են գալիս առաջարկություններով, փորձում են մնացած պատգամավորների հետ գտնել հարցերի օպտիմալ լուծումները: Նման վարքագիծը Հայաստանի բողոքական ընտրազանգվածին դուր չի գալիս. այդ քաղաքացիները, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիրները եւ հրապարակախոսներն ու ֆեյսբուքյան ստատուսագիրները սկսում են մեղադրել խորհրդարանական ընդդիմադիրներին «գաղտնի պայմանավորվածությունների», «կոլաբորացիոնիզմի» եւ անգամ «ծախվածության» մեջ: Քաղաքական երկխոսության մշակույթը Հայաստանում ակնհայտորեն չի ձեւավորվել: «Սրանց հետ ի՞նչ երկխոսենք»,- զայրացած բացականչում են «հակամարտող» կողմերը՝ ի պատասխան երկխոսության առաջարկի: Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում հակված է առաջին տարբերակին. ըստ այդ տրամաբանության, ի՞նչ երկխոսություն կարող է լինել «կապիտուլյանտի» թիմի հետ:

Բայց այդ տրամաբանությանը հակասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինյանի պերմանենտ առաջադրումը ԱԺ հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնին՝ մի պաշտոն, որի համար պարոն Ղազինյանն, իմ կարծիքով, անգլերեն ասած՝ «overqualified» է: Պարզ չէ, թե ինչ խնդիր է դրանով լուծում ընդդիմությունը: Եթե այլ թեկնածու չառաջադրելը նրանց համար սկզբունքի հարց է, ապա, ի վերջո, թող այդ աննշան պաշտոնը թափուր մնա: Կամ ՔՊ-ականին տան՝ աշխարհը շուռ չի գա: Ես այս պատմության մեջ ոչ մի քաղաքականություն էլ չեմ տեսնում: Ես տեսնում եմ երկու մարդու՝ Քոչարյանի (Ռոբերտ) եւ Փաշինյանի, մեղմ ասած, «համառությունը»: Երբ երկու կամակոր․․․ էակներ հանդիպում են մի կամրջի վրա եւ իրար ճանապարհ չեն տալիս, կամրջի մոտ ամբողջ «երթեւեկությունը» խցանվում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։