Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը եկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի
Հասարակություն

Դուք նույն եք անում, ինչում մեղադրում էիք Նիկոլին...

«Նիկոլի հետ քայլած և Արցախ հանձնած նախկին նիկոլական»... Այս մասին գրում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա մասնավորապես գրել է. «Այո, այս խոսքերով կարող եք դիմել մեր ժողովրդի 80% ին, իսկ վերջին ժամանակներում կարող եք դիմել մոտ 50% ին։

Ատե՛ք իրար, քանզի դուք՝ 20% դ, շատ լավ էիք ապրում, ամեն ինչ կարգին էր ու դուք Նիկոլին լավ էիք ճանաչում...

Գիտեք ո՞րն է խնդիրը, գիտեք ինչու՞ հաղթեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, քանի որ ձեր մեջ ուժ չգտաք ազնիվ լինելու և սեփական բացթողումն ընդունելու, ներողություն խնդրելու։ Այսօր ձեզ արդարացնում են հանրության որոշ մասը և դուք ոգևորված՝ շարունակում եք սխալը ու չե՛ք ընդունում ձեր մեղքի բաժինը։

Նիկոլն ինքն իրեն չեկավ վարչապետ, Նիկոլին վարչապետ բերեցինք բոլորս և այն ամրագրեցիք դո՛ւք, այն հայհոյող մարդիկ, որոնք ընտրեցին Նիկոլին։

Ասում եք գիտեի՞ք, որ եկել է Արցախ հանձնելու, իսկ ինչո՞ւ թողեցիք, որ գա ու Արցախ հանձնի, իսկ ինչո՞ւ կարնաչ լույս վառեցիք իր գալու ճանապարհին՝ գիտակցված կամ չգիտակցված։

Իսկ հիմա ես եմ մեղավոր...

Ի՞նչ խոսք, ես մեղավոր եմ, այո՛ և այնքան ուժ ունեմ, որ հրապարակային քանիցս ներողություն խնդրեմ ընդամենը իմ մասնակցության համար, բայց դուք ուժ չունեք ոչ ներողություն խնդրելու ձեր արածների, ձեր չարածների և ձեր ներկայիս անգործության համար... դրա համար էլ կրկին ես եմ մեղավոր...
Իհարկե՛...

Մեղավոր եմ, որ 2010-ից անտեսելով սեփական խնդիրները, ամեն ինչ արել եմ իմ շուրջը բարիք տարածելու համար, չեմ վախեցել ու պայքարել եմ, պայքարել ու «մեղավոր» եմ դարձել ...

Այսօր պարզեցի, որ Արցախ հանձնողը՝ ես եմ, որ երկիրը թալանողը՝ ես եմ, որ սեփական աշխատանքի համար թալան արդարացնողը՝ ես եմ, զինվորին անշոր ու անկոշիկ թողնողը՝ ես եմ, բանակցություններում խայտառակ պարտվողը՝ ես եմ, դավաճանը՝ ես եմ, իսկանդերի «կիսատ կրակելու» պատասխանատուն՝ ես եմ, զինվորին նահանջ հրահանգողը՝ ես եմ, ապրիլյան պատերազմի պատճառը՝ ես եմ, բանակում զրահաբաճկոնի դեֆիցիտի մեղավորը՝ ես եմ ...

Այո՛, ամե՜ն ինչ ես եմ ...

Բա դուք ո՞վ եք, եթե ես այսքանը կարող եմ ...

Զավե՜շտ... անկարողների՜ բանակ ...

Երանի՜ այնքան լինեք, որքան իրականում ես կամ ...

Հուսամ մի օր իմ պատկերացրած խաղաղությունը կապրեք...

Ձեզ բոլորիդ արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում «անսխալական» մարդիկ...

Քաղաքական պատվերով գործող լրագրողներին էլ առողջություն եմ մաղթում, դուք նույն եք անում, ինչում մեղադրում էիք Նիկոլին...

«Սոֆյա ջան բա չգիտեի՞ր, որ պատվերով գրող ու խոսող է» ...

Չէ՛, չգիտեի, բայց այսօր հասկացա, թե դա ինչ նողկալի արարք է, հաջորդ վարչապետը գուցե դո՞ւք լինեք...»: