Վախերդ կալանքներով չես փարատի, դու մինչև կյանքի վերջին վայրկյանն այլևս դատապարտված ես վախի մեջ ապրելուն. Խամոյան
Վախերդ կալանքներով չես փարատի, Աշոտ Մինասյանին էլ կալանքով չես կոտրի, դու մինչև կյանքի վերջ վայրկյանն այլևս դատապարտված ես վախի մեջ ապրելուն, էդ կալանքներն էլ են վաղը դադարելու մխիթարել քեզ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Լավ, սյունեցիներ Առուշին, Մխիթարին, Արթուր Սարգսյանին ու Մանվել Փարամազյանին, հիմա էլ Աշոտ Երկաթին կալանավորեցիր հոգիդ խաղաղվեց, հանգիստ ես, բա հազարավոր զոհված տղերքի հոգիները ո՞նց ես կալանավորելու, երբ քեզ այցի կգան/գալիս են/...»: