Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում զերծ մնալ էսկալացիայից. Չավուշօղլու
Թուրքիան սերտ կապի մեջ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ կոչ անելով կողմերին հանգստանալ և զերծ մնալ էսկալացիայից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։
Նա հայտարարել է, որ Ռիգայում և Ստոկհոլմում բանակցություններ է վարելու Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ստոկհոլմում հանդիպում կլինի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Այսինքն՝ մենք շփումներ ենք պահպանում երկու կողմերի հետ և խորհուրդ ենք տալիս հանգստություն և լարվածության թուլացում», - ասել է Չավուշօղլուն։ Չավուշօղլուն նաև ասել է, որ ուրբաթ օրը նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
«Անկարայում, ընդհանուր առմամբ, պաշտպանում են դաշինքի ընդլայնման գաղափարը»,- ասել է թուրք նախարարը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման մասին հարցին։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ դաշինքի մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպումներում ինքն անձամբ բազմիցս բարձրաձայնել է այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Նախագահ Էրդողանը նույնպես հանդես է եկել այս թեմայի աջակցությամբ։