Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Այսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը

2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.

• Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
• Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
• Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
• Սպա և ֆիթնես կենտրոններ
• Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ


«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

• Ամբողջությամբ պատվաստված է
• Ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)
• Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)
• Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19)
«Կանաչ անձնագիր» են համարվում՝
• «CovidPass Georgia» հավելվածում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը։ Հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումներով՝ IOS օպերացիոն համակարգի համար, Android օպերացիոն համակարգի համար՝ covidpass.moh.gov.ge կայքում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը
• Վրաստանի պատվաստման կենտրոններում, բժշկական հաստատություններում և Արդարադատության տներում տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
• ԵՄ անդամ և «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
• ԵՄ անդամ և «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տրամադրված էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ

2021թ. հոկտեմբերի 28-ից Հայաստանը միացել է «EU Digital COVID Certificate» համակարգին։ Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս և մուտք են գործել Վրաստան մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը։

Նշված քաղաքացիներին «կանաչ կարգավիճակ» ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Հավելվածում գրանցման ընթացքում համակարգը օգտագործելու է այն տեղեկատվությունը/ փաստաթղթերը, որոնք քաղաքացին ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս, ինչպես նաև Վրաստանում գտնվելու ընթացքում պատվաստման կամ PCR թեստ հանձնելու մասին ամբողջական տվյալները։ Կարևոր է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

«EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները պարտավոր չեն օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Վերջիններս կարող են օգտագործել այն նույն թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ներկայացրել են Վրաստան մուտք գործելիս։ Որպես այլընտրանք՝ նշված քաղաքացիները կարող են օգտվել նաև «CovidPass Georgia» հավելվածից։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։

«EU Digital COVID Certificate» համակարգին չմիացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» կարող են ստանալ միայն Վրաստան մուտք գործելուց հետո, վերջիններիս կարգավիճակը հիմնված է լինելու Վրաստան մուտք գործելիս ներկայացրած տեղեկատվության/ փաստաթղթերի վրա։ Նշված քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» ստանալու համար Վրաստան մուտք գործելուց հետո պետք է ներբեռնեն և գրանցվեն «CovidPass Georgia» հավելվածում։ Կարևոր է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացվել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Խնդիրների առաջացման դեպքում Վրաստանում գործում են հետևյալ թեժ գծերը՝
✔️144 - Կառավարության միասնական թեժ գիծ
✔️1505 - Առողջապահության նախարարության թեժ գիծ
✔️1522 - Պատվաստման թեժ գիծ