Եթե անգամ իմ կողքին լինի 10 մարդ, էլի հասնելու եմ մինչև հաղթանակ. Նաիրի Հոխիկյան
Երբ կասկածի և հուսալքության որդը սկսում է կրծել հոգիդ, նշանակում է, դու արդեն պարտվել ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազատագրական շարժման նախաձեռնող Նաիրի Հոխիկյանը:
«Եթե դու հոգեպես ուժեղ ես և ունես նպատակ, ապա ոչ մի հարված ու ոչ մի վարկաբեկող խոսք չի կարող կանգնեցնել քեզ։ Ես իմ ճանապարհի կեսին երբեք կանգ չեմ առել։ Եթե անգամ իմ կողքին լինի 10 մարդ, էլի հասնելու եմ մինչև հաղթանակ։
Թուրքին տալու հող չունենք․․․ Նահանջել չկա․․․»: