Աֆղանստանի և Իրանի սահմանին թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումն ավարտվել է
Աֆղանստանի և Իրանի սահմանին թալիբների անդամների և իրանցի սահմանապահների միջև բախումն ավարտվել է։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը՝ հղում անելով Աֆղանստանի ժամանակավոր կառավարության տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Բիլալ Քարիմին։
Քարիմին ասել է, որ բախումը, որը տևել է մի քանի ժամ, ավարտվել է և զոհեր չկան։
«Աֆղանստանի Նիմրոզ նահանգի Քանգ շրջանի սահմանային գոտում տեղական վեճ է բռնկվել աֆղան և իրանցի սահմանապահների միջև, և իրավիճակն այժմ վերահսկելի է», - Twitter-ում գրել է շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը։
Իրանցի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։
Աֆղանստանի Aamaj News լրատվական գործակալության նախօրեին հայտնել է, որ թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումներ են սկսվել չորեքշաբթի կեսօրին։ Հաղորդվել է, որ թալիբներին հաջողվել է սահմանին գրավել իրանական երկու անցակետ։ Իրանի իշխանությունները հերքել են այս տեղեկությունը։ Իր հերթին իրանական Fars գործակալությունը հայտնել է, որ Աֆղանստանի հետ Իրանի սահմանին զինված հակամարտության պատճառը «գյուղատնտեսական հողերի շուրջ վեճն է»։