Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կմասնակցի 2024թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ լրջորեն դիտարկում է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Համապատասխան հայտարարությունը Սպիտակ տան 45-րդ ղեկավարն արել է չորեքշաբթի բրիտանական GB News հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
Հարցազրույցում պատասխանելով Brexit կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին հարցին՝ Թրամփն ընդգծել է, որ այլ կերպ վարվել չի կարող։ «Եթե դու սիրում ես քո երկիրը, դու այլընտրանք չունես, ուստի դա հարց չէ», - ասել է նա։
«Ես սիրում եմ մեր երկիրը: Ես այն հասցրեցի մինչ օրս չտեսնված մակարդակի: Հետո եղավ կորոնավիրուսի համաճարակը, ես երկրում զարգացրեցի կորոնավիրուսի պատվաստանյութերի մշակումը, որոնք մենք բոլորս օգտագործում ենք և որոնք փրկել են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,–ասել է Թրամփը։