Չավուշօղլուն և Բլինկենը քննարկել են իրավիճակը Կովկասում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում։
«Մենք քննարկել ենք Եթովպիայի, Ուկրաինայի, Սիրիայի, Կովկասի, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»,- ասել է նա։