Միխեիլ Սաակաշվիլիին Գորի քաղաքի հիվանդանոցից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գորի քաղաքի հիվանդանոցից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ պետական ունեցվածքի գողության գործընթացին մասնակցելու համար, հայտնում է Interpressnews-ը։
Ինչպես նշել են նրա փաստաբանները, նախկին նախագահը նախատեսում է ելույթ ունենալ դատարանում։
Ըստ ԶԼՄ-ների՝ Սահակաշվիլիի կողմնակիցներն ու ընդդիմադիր կուսակցությունների անդամներն արդեն սկսել են հավաքվել քաղաքային դատարանի մոտ։ Տեղում կենտրոնացել է նաև ոստիկանությունը։
Իր հերթին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ ծրագրում է դատարանի շենքի դիմաց մեծ էկրաններ տեղադրել՝ գործընթացը հեռարձակելու համար։