«Թալիբան» շարժումը ակնկալում է առաջիկայում իրականացնել օտարերկրյա պետությունների դեսպանատների բացում
«Թալիբան» շարժումը ակնկալում է մինչև այս տարվա վերջ Քաբուլում մի շարք օտարերկրյա պետությունների դեսպանատների բացում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական խոսնակ Մուհամմեդ Նաիմը։
«Մենք ակնկալում ենք դեսպանատների բացում մինչև հաջորդ տարի, բայց ես չեմ կարող նշել այդ երկրների անունները», - ասել է Նաիմը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ թալիբների պատվիրակությունը Աֆղանստանի արտգործնախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութթաքիի գլխավորությամբ Դոհայում հանդիպում է ունեցել ավելի քան 10 երկրների դիվանագետների հետ` այդ թվում ԱՄՆ–ի։