Լավրովը հույս ունի Բլինկենի հետ հանդիպմանը հասկանալ Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ նրանից բացատրություն է ակնկալում, որ Ռուսաստանը չի կատարում Դոնբասի կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Ինձ համար շատ հետաքրքիր կլինի լսել Էնթոնիի պարզաբանումները այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա հենց նոր արեց լիագումար նիստում, նշելով մինսկյան համաձայնագրերի կետերը, որոնք Ռուսաստանը պետք է կատարի ուկրաինական կարգավորման հարցում»,- ասել է Լավրովը հանդիպման ժամանակ։