Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով երկխոսության ուղիները. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով երկխոսության ուղիները, միավորել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շահագրգռված ենք միավորել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը: Մեր ամերիկացի գործընկերները բազմիցս ասել են, որ ցանկանում են օգնել՝ չկործանելով նորմանդական ձևաչափը (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա), վերականգնելով երկխոսությունը։ Նախորդ վարչակազմի օրոք մենք պատրաստ էինք դրան»,- ասել է Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը։
Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում անցկացվում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։