Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը. Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում լուծել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արդիական հարցը։ Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը, երկու երկրների կառավարությունների միջև»,- ասել է Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Բաքվին և Երևանին սկսել սահմանների սահմանազատումն ու ճանաչումը, վերականգնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունը։
Բլինկենը հույս է հայտնել, որ «համատեղ աշխատանքով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ, կարելի է առաջընթացի հասնել այդ հարցերում»։