Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը երկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հասարակություն

Հայրենիքի ոչ մի շրջանի, ոչ մի հատվածի ոչ մի սանտիմետրի, անգամ միլիմետրի նշանակություն քննարկման ենթակա չէ․ Արմենուհի Մելքոնյան

Բնիկության ու բնական իրավունքով՝ տնտեսապես ոտքի՛ կանգնենք։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Արմենուհի Մելքոնյանը։

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մեր տնտեսությունը բնութագրող օպերատիվ ցուցանիշները հունվար-հոկտեմբերի համար։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսվա կտրվածքով 4․3 տոկոս է (4․4 տոկոս – 9 ամիս), արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.1 տոկոսով, շինարարության ծավալն աճել է՝ 5.9 տոկոսով (6․4 տոկոս-9 ամիս), առեւտրի շրջանառությունը աճել է 7, ծառայությունների ծավալն ավելացել է 6.4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.1 տոկոսով, սպառողական գների ինդեքսն աճել է 6.9, արդյունաբերական գների ինդեքսը՝ 9.9 տոկոսով։ Եթե այս թվերը վերափոխենք իրավիճակի նկարագրության, ապա պատկերը սա է՝ ցավոք, դեռ չենք կարողանում մեր տնտեսությունը ոտքի հանել։ Պատճառների, խնդիրների, ելքերի, ներուժի ու հեռանկարների մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ․․․

Հայրենիքի ոչ մի շրջանի, ոչ մի հատվածի ոչ մի սանտիմետրի, անգամ միլիմետրի նշանակություն քննարկման ենթակա չէ: Այնպես, ինչպես չենք քննարկում ծնողների նշանակությունը, կամ՝ ծնողներից ով է կարեւոր, ով՝ ոչ, ինչպես ծնողները չեն քննարկում՝ որ երեխան է ավելի կարեւոր, որը՝ ոչ։ Հայրենիքը սոսկ ապրելու վայր չէ, կենսատարածք է, բնօրրան, բնիկության իրավունքով ու բնական իրավունքով ապրելու օրրան։ Եվ երբ զրկվում ես կենսատարածքի որեւէ հատվածից, զրկվում ես նաեւ այդ կենսատարածքի ամբողջ ներուժից՝ բնական, հոգեւոր ու նյութական։

Հիմա թանկացումների շղթան ենք քննարկում։

Հասկանալի ու ցավալի պատճառներով խոսում ենք առավելապես հացի թանկացումից՝ ինչքա՞ն թանկացավ, որքա՞ն կտեւի եւ այլն։ Հարցը մինչդեռ պետք է այլ կերպ հնչեցնել՝ իսկ ինչու՞ պետք է չթանկանար։ Փաստ է՝ Արցախը Հայաստանի թիկունքն է, եւ այդ թիկունքը հիմա շատ է թուլացել՝ ուժազրկելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Արցախի գործոնով պայմանավորված Հայաստանը այլ պետություն էր պատերազմից առաջ եւ բոլորովին այլ՝ պատերազմից հետո։ Հիմա զրկված ենք մեր թիկունքի, մեր կենսատարածքի մեծ մասից եւ այդ կենսատարածքի հողեղեն ու ոչ հողեղեն ներուժից։

Օրինակ՝ Արցախի՝ թշնամուն անցած տարածքներում տարբեր միջին հաշվարկներով տարեկան աճեցվել է 100 հազ տ ցորեն: Պաշտոնական տվյալներով՝ 2017 եւ 2018թթ. Արցախում 135-150 հազ տոննա հացահատիկ է արտադրվել: Սա բավականացնում էր ոչ միայն Արցախին։

100 հազ տոննայի չափով էլ Հայաստան էր ներկրում: Նայենք ՀՀ-ի՝ ցորենով ինքնաբավության ցուցանիշը՝ 30-31 տոկոս։ ՀՀ-ն տարեկան սպառում է 450 հազ տ ցորեն, արտադրում ենք մոտ 200 հազար տոննան, այսինքն՝ պահանջարկի մեծ մասը ներկրում ենք։ Եթե հաշվի առնենք, որ հիմա Արցախից ներկրելիք չունենք, ուրեմն պետք է ներկրենք նաեւ Արցախից չեկող բաժինը:

Հացահատիկը հիմնականում Ռուսաստանից ենք բերում։ Եվ այս ապրանքը միջազգային շուկայում դոլարով է։ Մեր տնտեսությունը միջազգային շուկայի հանդեպ դիմադրողունակություն չունի, ասել է թե՝ այդ շուկայում ցանկացած արձագանք անմիջապես զգում ենք մեր մաշկին։ Կորցրած կենսատարածքի մասով կարող ենք հավելել հատիկաընդեղենի, ջրային պաշարների, արոտավայրերի, խոտհարքների, էժան էլեկտրաէներգիայի, մետաղական հարուստ հանքավայրերի կորուստների օրինակը՝ նախ շեշտադրելով քաղաքական ու անվտանգային կորուստների հետեւանքները։ Բայց այս թվարկումից ոչինչ չի փոխվի, եթե մեզ թափ չտանք ու արագ ոտքի չկանգնենք։

Մանավանդ որ թշնամին ամենատարբեր կեղտոտ տեխնոլոգիաներով մեզ փորձում է պարտադրել ոգու ուժի կենսադաշտի կորուստը։

Ի՞նչ պետք է անենք։ Միանշանակ՝ պետք է թույլ չտանք։ Այնպես, ինչպես ծնողը պատրաստ է իր երեխային վավաշոտ հայացքով նայող ցանկացած մեկի աչքերը հանել, ինչպես պատրաստ է պաշտպանել իր երեխայի տունը ցանկացած ավազակի մուտքից։

Իսկ ինչպե՞ս պետք է թույլ չտանք։ Ոտքի կանգնելով։ Տնտեսապե՛ս ոտքի կանգնելով։ Որովհետեւ տնտեսությունն է բերում գումար եւ գումարն է զինում բանակը։

Որեւէ հարեւան երկրի տնտեսության ցուցանիշների համեմատականներ մեջբերելու կարիք էլ չկա․ երբ հարեւանդ հարուստ է ու իր տունը պաշտպանում է անվտանգության հզորագույն տեխնոլոգիաներով, դու սեփական տանդ վրա հարձակումը կանխելու այդրոպեական միջոց պարտավոր ես գտնել, եթե նույնիսկ հարուստ չես, որովհետեւ տանդ ծնողդ ու երեխադ են ապրում։ Չես կանգնում ու ասում՝ հարուստ չեմ, տեսախցիկներ, ազդանշաններ ու թիկնապահներ չունեմ, դրա համար ծնողիս ու երեխայիս չպաշտպանելը արդարացված է, եկեք՝ տունս տակնուվրա արեք։

Այդրոպեական միջոցից հետո պարտավոր ես հարստանալ, անվտանգությունդ ուժեղացնել, ծնկած տեղից վեր կենալ, առաջ գնալ, հզորանալ։ Ինչպե՞ս։ Տնտեսապես ոտքի կանգնելով։ Որպեսզի այսօրվա մեր հոգեվիճակը մեր ապրելակերպը չդառնա։
Նպատա՛կ դնենք։ Մե՛ր սեղանին, ամենօրյա մեր ջուր խմելու պես»։