Աշոտ Մինասյանը թուրքի «գյուլից» չի խուսափել, չեք ամաչո՞ւմ․ ձերբակալեք թուրք ագրեսորներին, ովքեր հատել են մեր պետական սահմանը․ Գևորգ Գևորգյան
Մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր հաղթել են, ազատագրել են և տվել են ձեզ հայրենիք։ Այս մասին գնդապետ Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահաննջով Գլխավոր դատախազության դիմաց հավաքվածներից ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։
Նա նկատեց, որ բոլորը ՀՀ քաղաքացիներ են դարձել՝ ի շնորհիվ այդ մարդկանց։
«Հերիք եղավ այդ ձերբակալությունների շոուները։ Մտածում եք, որ այդ մարդիկ պետք է խուսափե՞ն ձեր շինծու պատասխանատվությունից։ Աշոտ Մինասյանը թուրքի «գյուլից» չի խուսափել, չե՞ք ամաչում։ Դուք ձերբակալում եք այն մարդկանց, ովքեր երկրի համար պատասխանատվություն ունեն, այդ թվում՝ Արմեն Չարչյանին։ Մեր հասարակությունը պետք է հասկանա այս անհեթեթությունները։ Աշոտ Մինասյանի պես մարդկանց ձերբակալում եք, որպեսզի թուլացնեք երկիրը պաշտպանելու մեր հնարավորությունները»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով․ «Եթե ուզում եք ձերբակալեք, ապա ձերբակալեք թուրք ագրեսորներին, ձերբակալեք նրանց, ովքեր հատել են մեր պետական սահմանը, բայց մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար»։