Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը երկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հասարակություն

Բացահայտվել է քաղաքական և գործարար միջավայրում հայտնի անձանց անվամբ ստեղծված կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու դեպք. ՔԿ (լուսանկարներ)

Պարզվել են հանրությանը հայտնի անձանց անվամբ բացված ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, ինքնասպանության հասցնելու դեպքերի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համացանցի միջոցով տարբեր օգտատերերից խարդախությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը Արարատի մարզի բնակիչ է:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրությանը հայտնի անձանց՝ «Վարդան Սրմաքեշի», «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի», «Սարգիս Կարապետյանի» անվամբ «Facebook.com» և «Instagram» սոցիալական կայքերում գրանցել է կեղծ էջեր:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ տուժածներից երեքին ներկայացել է որպես հայազգի, Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած, ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի «Սարգիս Կարապետյան»:

Գործարարի համբավն այդ կերպ օգտագործելու միջոցով, իր՝ որպես վստահելի անձնավորություն տպավորությունն ապահովելուց հետո, նշված կեղծ էջով նամակագրություն է սկսել ֆեյսբուքյան կին օգտատերերի հետ, ասել, որ Հայաստանում իրականացնում է տարբեր խոցելի խմբերի աջակցության բարեգործական ծրագրեր:

«Համացանցային նամակագրության սկզբնական շրջանում օգտատերերի մոտ թողնելով դրական տպավորություն և նրանց մոտ ստեղծելով կեղծ վստահություն՝ շփումների ընթացքում հայտնել է, թե իբրև իր կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին ծառայեցնելու նպատակով նախատեսված, իբրև իր մոտ եղած դրամական միջոցներն անկանխիկ կերպով օգտագործելու հետ կապված առկա են տեխնիկական խնդիրներ և քանի որ այդ ծախսերն իրենցից մեծ գումարներ չեն ներկայացնում, որոնք իր մտերիմներից խնդրելու դեպքում իր համար անհարմար և անցանկալի իրավիճակ կստեղծվի, վերադարձնելու «խոստումով» խնդրել է «Idram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին փոխանցել գումարներ: Օգտատերերը, կեղծ տվյալներով ու անձնական նամակագրության արդյունքում ստացած «դրական» տպավորությամբ պայմանավորված, ինչպես նաև վստահ լինելով, որ շփվում են գործարարի որդու հետ, վերջինիս կողմից նշված հաշվեհամարներին պարբերաբար փոխանցել են տարբեր չափերի գումարներ:

Այնուհետև, բարեգործության իրականացման պատրանքն ապահովելու համար նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդ կերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով, նախնական տվյալներով, 1.702.000 ՀՀ դրամ գումար»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ևս:

Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս իր կեղծ էջով հաստատված նամակագրության ընթացքում ձևավորված վստահության արդյունքում կին օգտատերերից մեկին հայտնել է՝ նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, սիրահետել է նրան և շարունակելով նամակագրությունն իբրև գործարարի որդի՝ կնոջը խնդրել է ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը: Վերջինս, հայտնվելով տղամարդու ծուղակում և գտնվելով մոլորության մեջ, ուղարկել է իր կիսամերկ տեսագրությունը, իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը և հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին և վերջիններիս ծնողներին:

Կինը, գտնվելով անելանելի վիճակում, իր կյանքին վերջ տալու նպատակով, օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել:

Վարույթն իրականացնող մարմնի և ՀՀ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 144-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են վերոհիշյալ անձանց անվամբ գրանցված կեղծ օգտատիրոջ գործողություններից, կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին: