Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժողովուրդ». Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, նախընտրական քարոզարշավի է մասնակցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հենց ինքը՝ համայնքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց: Ավագյանի՝ Facebook-ի էջում դեկտեմբերի 1-ին տեղադրված տեսանյութում, որն իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ նոյեմբերյանի մի քանի գյուղերում իրականացված քարոզարշավին է վերաբերում, հստակ երեւում է՝ ինչպես է նա, օրինակ, ծաղիկ խոնարհում հանուն հայրենիքի զովհածների հուշակոթողին: «Ես չգիտեմ՝ ինչ ահազանգ է, բայց մի անգամ եմ գնացել Կողբում քարոզարշավ իրականացնելիս: Գնացել, հեռու կանգնել եմ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: Իսկ ուրիշ բանի ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ ինչ-որ մի բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը: Մեր դիտարկմանը, թե տեսանյութում հստակ երեւում է՝ ինչպես է ինքը հանրային նշանակության միջոցառման մասնակցում, արձագանքեց. «Թեստի պատասխանը, հա, դրական էր, ու «բյուլետենով» 14 օր տանը կարանտինային ռեժիմ պետք է լիներ, բայց տաքություն, սատուրացիա, էդ բաները նորմալ են: Էդ օրն էլ դրսում ո՛չ քարոզարշավ էի անում, ո՛չ բան: Եկել էին, իմ գյուղ էին մտել, դուրս եմ եկել, դիմավորել եմ, էդքան բան»:

Մեզ հետ զրույցից հետո Ավագյանը հետ զանգեց՝ ավելացնելով. «Նոյեմբերի 25-ին երբ թեստ էի հանձնել, դրա պատասխանն էր դրական, բայց թեստ նաեւ նոյեմբերի 30-ին էի հանձնել՝ քարոզարշավի օրը: Էդ անգամ արդեն բացասական էր պատասխանը»: Ավագյանը վստահեցրեց նաեւ, որ բացասական թեստի պատասխանն իր մոտ է ու պատրաստ է հրապարակել այն: Նշենք, որ Վարչական իրավախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածը, որ վարեբերում է «Սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոններին ու նորմաներին, հիգիենիկ նորմատիվները խախտելուն», սահմանում է՝ տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:


Արարքը կարող է պատժելի լինել նաեւ նույն օրենսգրքի 182.4 հոդվածի համաձայն, որ սահմանում է «Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը»: Այն ենթադրում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

Հավելենք, որ Կորոնավիրուսով վարակելը պատժվում է նաեւ Քրեական օերնսգրքով: ՔՕ 124.1 հոդվածի համաձայն՝ անձին վարակով վարակելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ եթե արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Հետաքրքիր է՝ ինչ պատիժ կսահմանվի Կողբի համայնքապետի ԺՊ-ի նկատմամբ՝ հանրային վտանգավոր արարք թույլ տալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում