Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Երբ խոսվում է «արտաքին ուժերի» և «որոշակի նպատակների» մասին, պետք է հստակեցվի՝ որ ուժերի մասին է խոսքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Օրերս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսում: Չեմ անդրադառնա ամբողջ ելույթին, որտեղ կային նաեւ տեղին արված շեշտադրումներ: Առանձնացնեմ մի միտք, որին պիտի հակադարձեմ՝ ոչ թե ինչ-որ մեկին քննադատելու եւ արդարացնելու համար, այլ մեթոդաբանական սխալը ցույց տալու նպատակով՝ սխալ, որն, իմ կարծիքով, գործում են շատերը թե՛ կենցաղային, թե՛ ակադեմիական եւ թե՛ գործնական քաղաքական մակարդակով:

Վերջին մակարդակն ուղղակի կապ ունի հայաստանյան «նախկինների» մտածելակերպի հետ: Իր ելույթում Սարգսյանը նշում է, որ «արտաքին ուժերը» «երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց (այսինքն՝ «ներկաներին») իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով»: Հավանաբար, խոսքը ամերիկացի քաղաքագետ Ջին Շարփի՝ դեռեւս 1970-ական թվականներին մշակած «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների մասին է: Որ նման տեխնոլոգիաներ կիրառվել են՝ կասկածից վեր է:

Որ Փաշինյանի ղեկավարած շարժումն ունեցել է նման խորհրդատուներ (որոնք կարող էին, ի դեպ, լինել ցանկացած երկրի քաղաքացի՝ նաեւ ռուսներ)՝ դրանում ես նույնպես վստահ եմ: Առաջին անգամ ես դա զգացի «ՊՊԾ գնդի գրավման» օրերին, երբ Փաշինյանն անցկացնում էր «բաց ձեռքերի» հանրահավաքներ: Բայց այդ ամենի ազդեցությունն իրադարձությունների վրա, իմ կարծիքով, 2-3 տոկոս է:

Եկեք մտավոր փորձ կատարենք եւ ենթադրենք, որ հիմա ՀՀԿ-ն կվարձի նման կամ անգամ ավելի որակյալ մասնագետներ ու փորձի հեղափոխություն անել: Կստացվի՞: Նախ՝ երբ խոսվում է «արտաքին ուժերի» եւ «որոշակի նպատակների» մասին, պետք է հստակեցվի՝ որ ուժերի մասին է խոսքը՝ ԱՄՆ-ի՞, ԵՄ-ի երկրների՞, Ռուսաստանի՞, Թուրքիայի՞, Ադրբեջանի՞: Դա լուրջ ապացույցների կարիք ունի՝ ապացուցել կարելի է միայն փաստեր նշելով, եւ ոչ թե այսօրվա իրավիճակից դեպի ենթադրական պատճառները «ռեդուկցիա» կատարելով:

Այլ կերպ ասած, «ովքե՞ր են շահել» հարցը չի կարելի փոխարինել «ի՞նչն էր պատճառը» հարցով:Սակայն, եթե անգամ նման փաստեր կան, միեւնույն է՝ պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած, նույնիսկ մեզ նման փոքր եւ աղքատ երկրում կարեւոր իրադարձությունները տեղի են ունենում գերազանցապես ՆԵՐՔԻՆ, ոչ թե արտաքին պատճառներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։