Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք պատրաստ է մասնակցել Ադրբեջանի «ազատագրված տարածքների» վերականգնման աշխատանքներին
Բելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի «ազատագրված տարածքների» վերականգնման աշխատանքներին: Այս մասին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության, քննարկվել է Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հանդիպմանը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Բելառուսի միջև հարաբերությունների բարձր մակարդակից, քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգը, ընդգծել փոխգործակցության շարունակականությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։
Բայրամովը բելառուս գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում վերջին իրավիճակի, եռակողմ հայտարարության կատարման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի, «ազատագրված տարածքների» վերականգնման և վերականգնման աշխատանքների մասին։
Իր հերթին Մակեյն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի «ազատագրված տարածքների» վերականգնման աշխատանքներին, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։