Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը երկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հասարակություն

«Ձեր մատը տեղավորեք այնտեղ, որտեղ պիտի լինի մատը ու շարունակեք». Մամիկոն Ասլանյանը՝ Արամ Խաչատրյանին

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Այս մասին գրում է aravot.am-ը:

Վանաձոր, Շահումյան, Գուգարք եւ Դարպաս համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Խոշորացման արդյունքում կստեղծվի եւս մեկ խոշորացված փունջ՝ Վանաձոր կենտրոնով: Ընտրություններին մասնակցում են 10-ը քաղաքական ուժ` 9 կուսակցություն եւ 1 դաշինք: Այս պահին քաղաքական ուժերի առաջին համարների ներկայացուցիչները Հ1 հեռուստաընկերության ուղիղ եթերում մասնակցում են հեռուսատաբանավեճի: Թեկնածուներին տրված առաջին հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն, որպեսզի ձմռանը փողոցներն ու մայթերը լինեն անցանելի, այլ ոչ թե այսօրվա պատկերը տեսնենք ամբողջ ձմռանը:

Այս թեմայի շուրջ բուռն քննարկում տեղի ունեցավ հատկապես «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջեւ: Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօր իրեն տեղեկացրել են, որ Վանաձորն ունի 2 ձնամաքրման մեքենա, սակայն դրանցից մեկը գտնվում է ոչ սարքին վիճակում. «Եթե չեմ սխալվում մի քանի ամիս է, որ գտնվում է անսարք վիճակում, բայց չգիտես ինչո՞ւ քաղաքապետարանի բյուջեից այս տարվա ընթացում սպասարկման համար կարող է մոտավորապես թիվ ասեմ, մի քանի միլիոն դրամ է ուղղվել ծառայողական մեքենաների համար: Որը կարելի էր այդ մեքենաներից մեկը սարքել, որպեսզի կարողանային այդ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով իրականացնել: Սա նոր խնդիր չէ, սա մի քանի տարվա խնդիր է: Սրա մասին մենք պետք է շուտ մտածեինք»:

Մամիկոն Ասլանյանն էլ հակադարձելով նշեց, որ մեքենաները գտնվում են երաշխիքի մեջ. «Այդ խնդիրը երբեւէ վերջին տարիներին չի ծագել, ձեզ սխալ են զեկուցել կամ դուք եք սխալ պատկերացնում ու աղոտ: Այդ մեքենաների համար գումար պետք չի հատկացնել, որովհետեւ դրանք նոր մեքենաներ են եւ գտնվում են գարանտիայի մեջ: Իմ ժամանակ այդ մեքենաներով փողոցներն են լվացել, ձյուն չի եկել…

Ամիս, ամիսուկես է դուք եք այնտեղ մարդ նշանակել, դուք պետք է հոգայիք դրա խնդիրը: Կոմունալ բաժինը ես նույնիսկ չգիտեմ ո՞վ է այսօր ղեկավարում: Ես ամիսուկես է՝ համայնքի ղեկավար չեմ եւ բարոյական կլիներ, որ երեկ սոցցանցերով տարածվող ու ինձ ուղղված հարցեր էին, մեկը այսօրվա քաղաքապետարանից վեր կենար ու ասեր՝ կներեք: Ես համեստորեն ոչ մի բան չեմ խոսել, որովհետեւ անկեղծ ասած մեր ժամանակ էլ է եղել, որ ուշ ենք մաքրել, օպերատիվ չենք գործել եւ դրա համար ես չարախնդորեն չեմ վերաբերվում: Բայց անբարոյականությունը կայանում է նրա մեջ, որ կարելի էր ասել, որ պատասխանատուն Մամիկոն Ասլանյանը չէ»: