Ավիավթար Սալվադորում. ինքնաթիռում եղել է երկրի ՊՆ նախարարի որդին
Սալվադորի ափերի մոտ վթարի է ենթարկվել երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որի մեջ եղել է պաշտպանության նախարարի որդին՝ Խերարդո Մարտինոն։ Այս մասին հայտնում է Սալվադորի զինված ուժերը։
Ինքնաթիռը, որում եղել է անձնակազմի երեք անդամ, որոնում էր նախորդ օրը անհետացած զբոսանավը։ Ներկա պահին անձնակազմի որոնողական աշխատանքներում ներգրավված են ինքնաթիռներ ու ուղղաթիռներ։
Սոցցանցերի օգտատերերն արդեն սկսել են մտավախություն հայտնել, որ երեքն էլ մահացել են։ Այսպես, նախագահ Նայիբ Բուկելեն արդեն իր ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարին։