Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կկայանա տեսակոնֆերանսի ֆորմատով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ տեսակոնֆերանսի ֆորմատով բանակցությունների անցկացման հստակ ամսաթիվ չկա, աշխատանքը շարունակվում է: Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հստակ ամսաթիվն առայժմ համաձայնեցված չէ, առայժմ աշխատանքներ են տարվում,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:- Խոսքը տեսակոնֆերանսի մասին է»:
Պեսկովը հավելել է, որ բանակցություններին երկու երկրների պատվիրակությունների հնարավոր մասնակցության մասին դեռ հստակ պատկերացում չկա։
«Այս բոլոր նյուանսները դեռ պետք է հաստատվեն»,- եզրափակել է նա։