Թեհրանը վճռական է տրամադրված Վիեննայում բանակցություններ վարելու հարցում.Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը լավատես չէ Վիեննայի բանակցությունների դրական արդյունքի վերաբերյալ: Այս մասին նա ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Հայաշի Յոշիմասայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է Tasnim-ը։
Խոսելով «միջուկային գործարքի» մասին՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված Վիեննայում բանակցություններ վարելու հարցում, սակայն եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը բարի կամք չեն դրսևորել։
«Մենք Վիեննա գնացինք հստակ օրակարգով, բայց ԱՄՆ-ը և եվրոպական երեք երկրներ պատշաճ կամք և մտադրություն չդրսևորեցին խնդրի լուծման հարցում։ Պաշտոնական Վաշինգտոնը մի կողմից ցանկանում էր վերադառնալ բանակցություններին, բայց միևնույն ժամանակ շարունակում է պատժամիջոցներ կիրառել մեր երկրի դեմ»,- ասել է Աբդոլլահյանը։