Ուկրաինայի ՊՆ ղեկավարը նշել է,որ Ուկրաինայի հետ սահմանին կա 94 հազար ռուս զինվորական
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ սահմանին ավելի քան 94 հազար ռուս զինվորական կա, որոնց կարելի է օգտագործել Դոնբասում իրավիճակը սրելու համար։
«Այժմ Ուկրաինայի շրջակայքում և Ղրիմում 41 գումարտակային մարտավարական խմբեր մշտական պատրաստության մեջ են, որից 33-ը մշտական հիմունքներով, 8-ը լրացուցիչ տեղակայվել են Ղրիմում»,- ասել է Ռեզնիկովը Գերագույն պալատում «կառավարությանը ուղղված հարցերի» ժամանակ։
Ռեզնիկովը կարծում է, որ ռուսական կողմը պատրաստ կլինի լայնածավալ էսկալացիայի մինչև հունվարի վերջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետախուզության աշխատակիցները վերլուծում են բոլոր հնարավոր սցենարները, այդ թվում՝ վատագույնները։
ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ էսկալացիան հավանական, բայց ոչ պարտադիր սցենար է։