Որոշել են միավորվել Արցախի փրկության գաղափարի շուրջ
Հարգելի հայրենակիցներ,
Նախորդ հրապարակմամբ «Հայրենիքի ձայնը» շարժման համակարգող խորհուրդը տեղեկացրել էր , որ այս օրերին Արցախի ճակատագրով մտահոգ նախաձեռնող խմբերի միջև տեղի են ունենում հանդիպումներ, նպատակ ունենալով միավորել նրանց ներուժը՝ մեզ պարտադրված մարտահրավերները հաղթահարելու համար:
Տեղի ունեցած մի շարք հանդիպումների և քննարկումների արդյունքում «Հայրենիքի ձայնը» և «Արցախի կանչը» շարժումների նախաձեռնող խմբերը, ինչպես նաև «Արցախյան ազգային շարժման» ներկայացուցիչները որոշել են միավորվել ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ գաղափարի շուրջ՝ անվտանգության ապահովման, սոցիալական արդարության հաստատման, արտագաղթի կասեցման և մեր հայրենիքի առջև ծառացած մյուս խնդիրների լուծման համար համատեղ ջանքերի գործադրման նպատակով: Նախաձեռնությանը միացել են նաև «Հայ ընտանիք» և «Երկխոսության կամուրջ» հասարակական կազմակերպությունները:
Գործընթացը շարունակվում է, որի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի: Միաժամանակ վերստին պնդում ենք հասարակության անդամների ակտիվության կարևորությունն ու համախմբման հրամայականը:
«Հայրենիքի ձայնը» շարժում
«Արցախի կանչը» շարժում
«Արցախյան ազգային շարժում»
«Հայ ընտանիք» ՀԿ
«Երկխոսության կամուրջ» ՀԿ