Բրիտանական խորհրդարանի ներսում պատգամավորները կոկաին են օգտագործել
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ սըր Լինդսի Հոյլը խոստացել է հետաքննություն սկսել խորհրդարանի պատերի ներսում կոկաինի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ։ Հաղորդում է The Times-ը:
Հոյլն ասել է, որ կոկաինի հետքեր են հայտնաբերվել այն վայրերում, որտեղ կարող էին գնալ միայն պատգամավորական վկայական ունեցողները: Այսպիսով, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել նախարարական զուգարաններում, որոնք գտնվում են վարչապետ Բորիս Ջոնսոնի և ներքին գործերի նախարար Պրիտի Պատելի աշխատասենյակների մոտ։
Պատգամավոր Չարլզ Ուոքերը հաստատել է, որ հարցը հաջորդ շաբաթ կքննարկվի Համայնքների պալատում։ Պատգամավորը նաև առաջարկ է ստացել ավելի շատ ոստիկանական շների ներգրավել խորհրդարանում աշխատելու, որպեսզի նրանք կարողանան թմրանյութ գտնել։