Ինչո՞ւ է Բայդենը կիսում աշխարհը (տեսանյութ)
Դեկտեմբերին Բայդենը կազմակերպում է «Հանուն Դեմոկրատիայի» համաժողովը, որին հրավիրված է Հայաստանը, սակայն հրավիրված չեն մեր հարևան երկրները՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան։ Կազմակերպիչները պնդում են, որ ցանկանում են մոբիլիզացնել Դեմոկրատական Աշխարհն ընդդեմ ամբողջատիրական ռեժիմների։ Բայց արդյո՞ք Բայդենին աշխարհի վիճակն է ավելի շատ մտահոգում, թե այն, որ Ամերիկան արժեքային իմաստով արդեն կիսված երկիր է և ամերիկյան «համաշխարհային առաքելությամբ» փորձում է ներքաղաքական խնդիրներ լուծել։
Այս և այլ հարցերի շուրջ խոսում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։