Դեմոկրատիա, ֆլան, ֆստան, ախպոր պես թարգեք․ Մնացական Բիչախչյան
Անկեղծ ասած ՏԻՄ ընտրակարգը պետք է վերացվի, լինի նշանակովի: Փոքր երկրներում ինչքան շատ ընտրություն, այնքան խորացող պառակտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՎՎ նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
«Չեն հասցնում հաշտվել, նորից ատելության ու չարության նոր չափաբաժին իրար հանդեպ: Դեմոկրատիա, ֆլան, ֆստան: Ախպոր պես թարգեք: Մյուս կողմից էլ լրացուցիչ ահռելի ծախսեր: Եթե մտածում եք դե ավագանի լինի, որ համայնքային սեփականության հողերը որոշմամբ տնօրինվի. էլ հող ու տարածք չի մնացել, բոլորն էլ սեփականատեր ունեն:
Նշանակելուց առաջ էլ մրցութային կարգով քննություն հանձնեն, որ ամեն դեբիլ կամ խոշոր եղջերավոր չանցնի»: