Պուտինը աշխատանքային այցով մեկնում է Հնդկաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան։ Նա բանակցություններ կվարի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
BBC News-ը հայտնում է, որ Պուտինը Դելի պետք է ժամանի երկուշաբթի երեկոյան:
Նախօրեին Հնդկաստան էին ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բանակցություններին ուղեկցելու Ռուսաստանի նախագահին։ Սա Պուտինի երկրորդ արտասահմանյան այցն է կորոնավիրուսային համաճարակի բռնկումից հետո՝ այս տարվա հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։
Ինչպես լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, ընթրիքը, որը Մոդին կազմակերպելու է Պուտինի ժամանման պատվին, կանցկացվի դեմ դիմաց ձևաչափով։ Հենց ճաշկերույթի ժամանակ Պուտինն ու Մոդին, ըստ նրա, կարող են քննարկել «ամենանուրբ և, գուցե, բարդ հարցերը», որոնք չեն քննարկվի Լավրովի և Շոյգուի մասնակցությամբ պատվիրակություններում։
Պատվիրակությունները, ինչպես նախկինում եղել է ռուս-հնդկական գագաթնաժողովների ժամանակ, պետք է մի շարք փաստաթղթեր ստորագրեն։ Որոնք, Ուշակովը չի հստակեցրել։ Նրա խոսքով՝ խոսքը 10 պայմանագրի մասին է։